Օբամեյանգը հաջողություն է մաղթել Հենրիխ Մխիթարյանին
СпортՀենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» շարունակվում է մնալ ֆուտբոլիստների ուշադրության կենտրոնում:«Արմենպրես»-ը հաղորդում է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հաջողություն է մաղթել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Հենրիխ Մխիթարյան, քեզ լավագույնն եմ մաղթում, եղբայրս»,- թվիթերյան իր էջում գրել է Օբամեյանգը:
Հայ ֆուտբոլիստը արձագանքել է Օբամեյանգի մախթանքին և շնորհակալություն է հայտնել: Ֆուտբոլիստները միասին հանդես են եկել 2013-ից 2016 թվականներին: