Ռումինիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
СпортՌումինիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի: Ռումինիայի ընտրանու գլխավոր մարզիչ է նշանակվել 62-ամյա Կրիստոֆ Դաումը: Գերմանացի մասնագետի հետ Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիան կնքել է 2 տարվա պայմանագիր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Դաումը աշխատել է «Բայեր»- ում, «Քյոլն»- ում եւ «Շտուտգարտ»- ում: