«Փյունիկը» խզել է Յուսպաշյանի և Սաթումյանի հետ պայմանագրերը
Спорт«Փյունիկը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Արթուր Յուսպաշյանի և Վարդգես Սաթումյանի հետ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Արդեն հայտնի է, որ 26-ամյա Արթուր Յուսպաշյանը կարիերան շարունակելու է Կիպրոսի «Անագենիսի» թիմում, որին միանլու է հուլիսի 11-ին: