Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Դավիթ Լոքյանը մասնակցել է Զառիթափի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացմանը

ՀՀ տարածքային կառավարման ևզարգացման նախարար Դավիթ Լոքյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի և Արարատի մարզեր: Վայոց ձորի մարզում նախարարը Զառիթափի համայնքապետարանում մասնակցել է Զառիթափի Քաղաքացիների սպասարկ ման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությանը:

Միջոցառմանը  ներկա են եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության երևանյան գրասենյակի համաղեկավար Լուկաս Լուշերը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության  հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփյանը, ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին  ՏԿԶՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Դավիթ Լոքյանն իր ողջույնի խոսքում կարևորել է գրասենյակի հիմնումը, նշելով, որ այն մեկ միասնական տեղեկատվական հարթակի միջոցով փոխգործակցության հնարավորություն կստեղծի խոշորացման արդյունքում միավորված  համայնքների միջև: Գրասենյակը թույլ կտա վարչական ծառայություններ մատուցել բնակիչներին  անմիջապես  իրենց բնակավայրերում (այդ թվում՝ առցանց),  և  միավորված համայնքների բնակիչները ստիպված չեն լինի ծառայություններ ստանալու համար հասնել համայնքային կենտրոն: 

«Շուտով կառավարությունը կընդունի Հայաստանի տարածքների զարգացման ռազմավարությունը, որով նախատեսվում է տարածքներում լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնել: Մենք կփորձենք ոչ միայն լուծել ենթակառուցվածքային խնդիրներ, այլև կապահովենք մասնավոր բիզնեսի մուտքը տարածքներ՝ աշխուժացնելով տնտեսական գործոնը»,- նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ծրագրին աջակից դոնոր կազմակերպություններին:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն իր ելույթում գրաասենյակի հիմնումը տարբեր կառույցների համագործակցության լավագույն օրինակ է համարել: Անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին, դեսպանը նշել է, որ այդ ծրագրով համայնքների համար լավագույն հնարավորությունները կստեղծվեն:

Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ: 2015թ-ից ի վեր ծրագրի շրջանակում հիմնվել է ևս չորս ՔՍԳ Շինուհայրում, Թումանյանում, Աբովյանում և Արտաշատում:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակները  թույլ են  տալիս  «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայնքային կառավարման Տեղեկատվական Համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որի միջոցով հնարավոր է մատուցել առցանց ծառայություններ բնակիչներին, հետևել դրանց ընթացքին, իսկ հարցերի դեպքում՝ առցանց դիմել համապատասխան մասնագետներին: ՀԿՏՀ-ն տրամադրում է կարևոր տեղեկատվություն համայնքի վերաբերյալ, ինչպես նաև հնարավոր է դարձնում քաղաքացիների առցանց ներգրավումը համայնքային մակարդակով որոշումների կայացմանը:

Այնուհետև Դավիթ Լոքյանը Զառիթափում տարածաշրջանի համայնքապետերի հետ քննարկում է ունեցել համայնքների խոշորացման, ինչպես նաև այս տարածաշրջանում ներդրումային հնարավոր ծրագրերի շուրջ, պատասխանել համայնքապետերին հուզող հարցերին: Համայնքների խոշորացման ծրագրով նախատեսվում է Զառիթափ համայնքը միացնել հարևան 8 համայնքների (Արտավան, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս) հետ՝ Զառիթափ կենտրոնով:

Այցի շրջանակում նախարարն այցելել է նաև Զառիթափի մանկապարտեզ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Շենքը վերանորոգվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ. համայնքը կունենա բարեկարգ մանկապարտեզ՝ շուրջ 55 երեխա ընդունելու հնարավորությամբ:

Զառիթափից Տարածքային կառավարման և զարգացման նախարարը մեկնել է Արարատի մարզի Ուրցաձոր համայնք, այցելել համայնքային կենտրոն, ծանոթացել շենքային պայմաններին: Այստեղ է կենտրոնացած համայնքապետերանը, համայնքի մշակութային կենտրոնը, որտեղ գործում է 9 խմբակ, ինչպես նաև Քաղաքացիների սպասարկման գրասենյակը: Նախարարը շրջել է կենտրոնում, որից հետո համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքային խնդիրներին և  համայնքների խոշորացմանն առնչվող հարցեր:

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi