Գվարդիոլա. Մոուրինյոն ինձ օգնել է հասնել նոր մակարդակի
СпортԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորած պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի մասին:
«Գտնում եմ, որ ավելի լավ կլինի չխոսենք ոչ իմ, ոչ էլ Մոուրինյոյի մասին: Մենք չենք կենտրոնանում մեր վրա: Անգլիայում հաղթելն անչափ բարդ է: Մենք երկուսս էլ գիտենք այդ մասին:
Ժոզեի դեմ բազում հանդիպումներ եմ անցկացրել: Մոուրինյոն, անխոս, լավագույն մասնագետներից մեկն է: Նա ինձ օգնել է հասնել նոր մակարդակի: Կլոպը նույնպես այդպիսի ունակություն ուներ»,- իսպանացու խոսքերն է մեջբերում BBC-ն: