Հովհաննես Բաչկովը հաղթեց եզրափակչում
СпортԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար անցկացվող վարկանիշային մրցաշարի եզրափակչում հաղթեց Քաթարի ներկայացուցիչ Թուլասի Թառումալինգամին և դարձավ մրցաշարի հաղթող: Բաչկովը մրցակցին նոկաուտի ենթարկեց 3-րդ ռաունդում:
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժինը:
Մրցաշարի քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկն առավելության էր հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Պետեր Ռայմոնդ Մոյլետենի նկատմամբ: Կիսաեզրափակչում Բաչկովը հաղթել էր ուկրաինացի մարզիկին և նվաճել Ռիո-2016-ի ուղեգիր: