Արթուր Յուսպաշյանը և Վարդգես Սաթումյանը հեռացան «Փյունիկ»-ից
Спорт«Փյունիկ»-ը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Արթուր Յուսպաշյանի և Վարդգես Սաթումյանի հետ: Արթուր Յուսպաշյանը պայմանագիր է ստորագրել կիպրոսյան «Անագենիսի» հետ, որին կմիանա հուլիսի 11-ին:
Այս մասին հաղորդում է «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը:
Սաթումյանը երևանյան թիմում հանդես էր գալիս նախորդ մրցաշրջանից: Հարձակվողը ավարտված առաջնությունում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ: