ՆԱՏՕ-ն աջակցում է Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը
ПолитикаՆԱՏՕ-ն հավատարիմ է մնում Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերին աջակցելու քաղաքականությանը, ասվում է Վարշավայում Դաշինքի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված ամփոփիչ հաղորդագրության մեջ:
Դաշինքի անդամները շարունակում են աջակցել իրենց բոլոր գործընկերների իրավունքին՝ անկախ ու ինքնիշխան, արտաքին ճնշումից ու հարկադրանքից ազատ ընտրություն կատարել իրենց արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերում:
«Մենք առաջվա պես աջակցում ենք Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը ու ինքնիշխանությանը:
Այս կապակցությամբ մենք շարունակում ենք աջակցել այն ջանքերին, որոնք ուղղված են Հարավային Կովկասում, նաեւ Մոլդովայի հանրապետությունում հակամարտությունները միջազգային նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության ու Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա խաղաղ կարգավորելուն: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողական համագործակցություն հարթել ու քաղաքական կամք դրսեւորել բանակցությունների շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ասվում է փաստաթղթում: