Ռոնալդուն 13 տարի գոլ չի խփել եվրոպական առաջատարներին
СпортԵվրո-2016-ի Պորտուգալիա - Ֆրանսիա եզրափակիչից առաջ վիճակագիրները ներկայացրել են պորտուգալացիների սարսափելի վատ տվյալները Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղերում:
Պորտուգալիայի հավաքականը պարտություն է կրել Ֆրանսիայի դեմ նախորդ տասը հանդիպումներում: Նախորդ անգամ պորտուգալացիները Ֆրանսիային հաղթել են 1975թ. ապրիլին: Ընկերական խաղում Պորտուգալիան առավելության է հասել 2:0 հաշվով:
Պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հավաքականում 13 տարվա կարիերաի ընթացքում երբեք գոլ չի խփել եվրոպական առաջատարներին՝ Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի Իտալիայի եւ Անգլիայի հավաքականներին:
Եվրո-2004-ի արծաթե մեդալակիր Պորտուգալիան հուլիսի 10-ին երկրորդ անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության եզրափակիչում:
Ֆրանսիայի հավաքականը երրորդ անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության եզրափակիչում: Նախորդ երկու դեպքում Ֆրանսիան նվաճել է չեմպիոնական տիտղոսը: