Սիրիական բանակը 72 ժամով երկարաձգում է հրադադարի ռեժիմը երկրի տարածքում
СпортՍիրիական բանակը ևս 72 ժամով երկարաձգել է ողջ երկրի տարածքում սահմանված հրադադարի ռեժիմը, որն ավարտվել է ուրբաթ կեսգիշերին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով սիրիական պետական լրատվամիջոցներին:
Ռազմական բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարության մեջ ասվում է, որ «լռության ռեժիմը կերկարաձգվի 72 ժամով` սկսած հուլիսի 9-ի 01:00-ից»:
Սիրիական ռեժիմը ժամանակավոր հրադադարն անվանում է «լռության ռեժիմ»:
Հիշեցնենք, որ կառավարական բանակի նախաձեռնությամբ 72-ժամյա հրադադար էր սահմանվել հուլիսի 6-ից 8-ը, որին համաձայնել էր սիրիական ազատ բանակը: