Ռոնալդինյո. Մեսին է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը
Спорт«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն աջակցության խոսքեր է ուղղել կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որը Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո հայտարարել է ազգային թիմից հեռանալու մասին:
«Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ինձ համար ծանր է տեսնել, որ աշխարհի լավագույն խաղացողը ճգնաժամի մեջ է»,- Ռոնալդինյոյի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
Ամերիկայի Գավաթի եզրափակիչում ձախողվելուց հետո Մեսին Իսպանիայում դատապարտվեց 21 տարվա ազատազրկման (պայմանական) 4 միլիոն եվրո հարկեր չվճարելու համար: