Ժոզե Մոուրինյոն Մարեյին շնորհավորել է Ուիմբլդոնում երկրորդ տիտղոսի առթիվ (ֆոտո)
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բրիտանացի Էնդի Մարեյին շնորհավորել է թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում տարած հաղթանակի առթիվ:
«Հրաշալի աշխատանք, Էնդի: Շնորհավորում եմ»,- Instagram-ում գրել է պորտուգալացի մասնագետը, որը տրիբունայից հետեւում էր Մարեյի եւ կանադացի Միլոշ Ռաոնիչի միջեւմրցախաղին:
Հիշեցնենք, որ եզրափակիչում 29-ամյա Մարեյը հաղթել էր 3 սեթում՝ նվաճելով երկրորդ տիտղոսը Ուիմբլդոնում: