Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ քննչական կոմիտեում ներդրվել է քրեական գործերի վարույթների էլեկտրոնային արխիվացման համակարգ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հուլիսի 11-ին ներկա են գտնվել ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի արխիվի էլեկտրոնային հաշվառման համակարգի շնորհանդեսին։

Ինչպես տեղեկացրին  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, արխիվի էլեկտրոնային հաշվառման համակարգի տեխնիկական հնարավորությունները ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը։

«Տեղեկատվական այս բազաների ստեղծումը միտված է օգնելու քննիչներին՝ բարձրացնել քննության որակը, հնարավորինս արագ ստանալ քննության համար անհրաժեշտ տեղեկությունը, ինչն իր հերթին կնպաստի նախաքննության ժամկետների կրճատմանը,- ասաց ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը՝ ավելացնելով,- Ապրել տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում և չօգտվել տեխնիկական այդ միջոցներից՝ նշանակում է ճահճանալ»։

Մշակվող շտեմարանները հնարավորություն կտան՝ համապարփակ տեղեկություն ստանալ վարույթներով ներգրավված անձանց վերաբերյալ։

Նախապատմությունը և առկա խնդիրները

Մինչև ՀՀ քննչական կոմիտեի ձևավորումը՝ ավանդական արխիվացման համակարգի գործողության պայմաններում, արխիվացված կարճված քրեական գործերի պահպանման ժամկետը լրանալուց հետո դրանք ոչնչացվել են: Մինչդեռ հայտնի է, որ քրեական արդարադատության համակարգում առկա են նոր երևան եկած հանգամանքներ, որոնց պայմաններում անհրաժեշտություն է առաջանում վերանայել կարճված գործերի վարույթը:

Երկրորդ՝ կարճված քրեական գործերն արխիվացնելիս որևէ էական տվյալի հաշվառում չի իրականացվել: Բացակայել է նաև քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների, դատարան ուղարկված գործերի հաշվառման համակարգը:

Երրորդ՝ տարիների ընթացքում արխիվացված քրեական գործերի քանակն ավելանալու պայմաններում գործնականում առաջացել է նաեւ մեծածավալ քրեական գործերը պահելու հարցը:

Առկա խնդիրները լուծելուն ուղղված միջոցառումներ

ՀՀ քննչական կոմիտեի ձևավորումից հետո ձեռնարկվեցին վերը նշված խնդիրները լուծելուն ուղղված գործուն քայլեր:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի արխիվ հանձնվող կարճված քրեական գործերի վարույթների կանոնակարգված հաշվառումը վարելու համար անհրաժեշտություն առաջացավ ստեղծել էլեկտրոնային հաշվառման համակարգ՝ առկա խնդիրները վեր հանելու և լուծման արդյունավետ ուղիներ ներկայացնելու համար:

Մշակվեց և հետագայում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 11.04.2016թ. թիվ 20-Լ հրամանով հաստատվեց  կարճված քրեական գործերի արխիվացման տեղեկատվական քարտը, որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.

1. Քրեական գործի հարուցման հոդվածը և ամսաթիվը

2. Հանցագործության մասին հաղորդում տվող անձի կամ անձանց, տուժողի, մեղադրյալի, կասկածյալի տվյալները

3. Քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայության դեպքում տվյալ անձի կամ անձանց տվյալները

4.Քրեական գործը հարուցող և քրեական գործի վարույթը կարճող մարմնի, ստորաբաժանման  անվանումը

5.Կարճման հիմքը (հոդվածը և ամսաթիվը)

Այսպիսով՝ արխիվացված քրեական գործերի էլեկտրոնային հաշվառման և տեղեկատվական-որոնողական համակարգում արտացոլվում են հետևյալ տվյալները՝ հանցագործության մասին հաղորդում տվող անձի, տուժողի, մեղադրյալի, կասկածյալի, քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայության դեպքում տվյալ անձի կամ անձանց տվյալները։

Տեղեկատվական բազան հարստացնելու նպատակով այժմ իրականցվում է դատարան ուղղարկված քրեական գործերի հաշվառում, որը նույնպես ընդգրկվում է էլեկտրոնային հաշվառման համակարգում:

2016թ. հունվարից ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բոլոր ստորաբաժանումներում, ԱՄՆ դեսպանատան տեխնիկական աջակցությամբ, ներդրվեց քրեական գործերի թվայնացման համակարգ, որը կոռուպցիոն և համակարգային մի շարք խնդիրներ լուծելուց զատ հնարավորություն տվեց ստեղծել կապ` կարճված և թվայնացված քրեական գործերի և արխիվի էլեկտրոնային հաշվառման համակարգի միջև:

Ներկայումս արխիվացված քրեական գործերի էլեկտրոնային հաշվառման և տեղեկատվական-որոնողական համակարգում ներբեռնվում են թվայնացված և վարույթը կարճված քրեական գործերը, ինչը հնարավորություն կտա վար ույթն իրականացնող մարմնին, ուսումնասիրելով թվայնացված քրեական գործը, առավել ամբողջական տեղեկություն ունենալ կոնկրետ անձի վարքաբանական և հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ և դրա հիման վրա որոշել քննության տակտիկան և մեթոդիկան։

Ընթացքի մեջ է էլեկտրոնային նախաքննության ծրագրի մշակումը, որը նախատեսվում է ավարտել 2016 թվականի աշնանը։

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi