Սանչեշը` Եվրոպայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
СпортՊորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռենատու Սանչեշը ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ,- հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մասնագետների խումբը, որի մեջ էին Ալեքս Ֆերգյուսոնը, Ալեն Ժիրեսը եւ ՈՒԵՖԱ-ի ավագ տեխնիկական տեսուչ Յոան Լուպեսկուն, 18-ամյա ֆուտբոլիստին գերադասել են Կինգսլի Կոմանին (Ֆրանսիա) և մեկ այլ պորտուգալացի Ռաֆայել Գերեյրուին:
Եվրոպայի առաջնությունում Սանչեշը մասնակցել է 5 խաղի եւ դարձել է 1 գոլի հեղինակ:
Ավելի վաղ Մյունխենի «Բավարիայի» նորեկը դարձել էր Եվրոյի եզրափակիչների պատմության ամենաերիտասարդ խաղացողը: