Նախագահ Սարգսյանը ստորագրել է ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքները
ПолитикаՆախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին տեղեկա ցրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: