Մախաչկալայի «Անժի»-ն ընկերական հանդիպումներ կանցկացնի
СпортԱվստրիայում անցկացկվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում Մախաչկալայի «Անժի»-ն ընկերական հանդիպումներ կանցկացնի: Առաջին խաղում `հուլիսի 13-ին , «Անժի»-ն կմրցի ռումինական «Վիտորուլ»-ի հետ, այնուհետև `հուլիսի 16-ին ուժերը կչափի «Չարլտոն»-ի, իսկ ահա հուլիսի 19-ին՝ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Իտտիֆակի» հետ: Հավաքի ավարտին `հուլիսի 23-ին, «Անժի»-ի մրցակիցը կլինի անգլիական «Ուոտֆորդ»-ը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ռուսական ակումբում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: