Տորրես. «Ոսկե խաղակոշիկի» համար Գրիզմանից լավ թեկնածու դժվար է գտնելը
СпортՄադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը շնորհավորել է թիմակցին՝ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանին, Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկին» արժանանալու համար։ Գրիզմանը մրցաշարում 6 գոլ է խփել։ Եվրո-2012-ի «Ոսկե խաղակոշիկը» ստացել էր Տորրեսը Իսպանիայի հավաքականի կազմում խփած 3 գոլի համար։
«Ընդունիր ի սրտե շնորհավորանքներս, Անտուան։ «Ոսկե խաղակոշիկի» համար քեզնից լավ թեկնածու գտնելը շատ բարդ կլիներ, դու հոյակապ ես»,-գրել է Տորրեսն «Instagram» սոցիալական ցանցի իր էջում։
