Կանանց բասկետբոլի C դիվիզիոնի առաջնության եզրափակիչում Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի հետ
СпортԿանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը մոտենում է ավարտին: Մնացել է ընդամենը մեկ հանդիպում: Բասկետբոլային մրցաշարի եզրափակիչում Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի ընտրանու հետ, որն առաջնության կազմակերպիչն է:«Արմենպրես»-ի փոխանցմամբ , այս մասին հաղորդում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Բասկետբոլի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը կիսաեզրափակիչում վստահ առավելության էր հասել Մալթայի հավաքականի նկատմամբ՝ 59-43 հաշվով, և դուրս եկել եզրափակիչ: