Վիլմոտսը հեռացել է Բելգիայի հավաքականից
СпортԲելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հաղորդել է Բելգիական արքայական ֆուտբոլային ասոցիացիայի տնօրեն Քրիս վան Պույվելդեն։
«Երբեմն ստիպված ես լինում նման որոշումներ կայացնել։ Մենք պետք է մտածենք ապագայի մասին և օգտագործենք եղած ներուժը։ Բելգիայում ոսկե սերունդ է հասունանում, որը պետք է հաջողության հասնի խոշոր մրցաշարերում»,- Պույվելդեի խոսքն է մեջբերում «Le Derniere Heure»-ն։
Բելգիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունում դուրս մնաց 1/4 եզրափակչից՝ Ոււելսին պարտվելով 1:3 հաշվով։