«Յուվենտուսը» հայտարարեց Բենատիայի տեղափոխության մասին
Спорт«Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ակումբը 3 մլն եվրոյի դիմաց վարձավճարով ձեռք է բերել «Բավարիայի» պաշտպան Մեհդի Բենատիայի տրանսֆերը։
Վարձակալությունը նախատեսված է 2016-17թթ․ մրցաշրջանի համար, ինչից հետո թուրինյան ակումբը Բենատիայի տրանսֆերը 17 մլն եվրոյով գնելու առաջնահերթ իրավունք կունենա։ Պայմանագրի այդ կետը «Յուվենտուսը» կարող է ակտիվացնել մինչև 2017 թվականի մայիսի 30-ը։
Մեհդի Բենատիան 2014 թվականին է «Ռոմայից» տեղափոխվել «Բավարիա», որի կազմում այս ընթացքում մասնակցել է 46 խաղի։