Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցն ունի նոր գլխավոր մարզիչ
СпортՉեխ մասնագետ Կարել Յարոլիմը նշանակվել է ֆուտբոլի Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Կողմերը պայմանագիր են կնքել «2+2» ձեւաչափով: Մինչեւ օգոստոսի 25-ը Յարոլիմը կաշխատի չեխական «Մլադա Բոլեսլավ» ակումբում, որը նախորդ մրցաշրջանում նրա գլխավորությամբ դարձել էր Չեխիայի գավաթակիր եւ նվաճել Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր:
Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Կարել Յարոլիմը կփոխարինի Պավել Վրբային, որը հեռացվել էր Ֆրանսիայում կայացած Եվրո-2016-ում անհաջող ելույթներից հետո: Օգոստոսի 31-ին չեխերը Պլզենում ընկերական խաղ են անցկացնելու Հայաստանի հավաքականի հետ: Դա կլինի Կարել Յարոլիմի առաջին խաղը նոր պաշտոնում: