Նանի. Կրիշտիանու Ռոնալդուն ասաց ինձ, որ Վալենսիան մեծագույն ակումբ է
СпортՊորտուգալիայի ընտրանու կիսապաշտպան Նանին նշել է, որ «Վալենսիա» տեղափոխվելու հարցում մեծ է եղել հավաքականում իր խաղընկեր Կրիշտիանու Ռոնալդուի դերը:
«Երազում եմ երջանիկ լինել «Վալենսիայի» հետ: Դա մեծագույն ակումբ է, որը միշտ էլ պայքարում է բարձր տեղեր գրավելու համար: Ես զգում էի, որ «Վալենսիան» ինձ համար լավագույն տարբերակն է:
Կրիշտիանուն շնորհավորել է ինձ այդ կապակցությամբ: Նա ասաց ինձ, որ «Վալենսիան» Իսպանիայում մեծագույն ակումբ է համարվում եւ իմ խաղաոճը համապատասխանում է Լա Լիգային»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում AS-ը: