Անչելոտի․ Գյոտցեն դեռ «Բավարիայի» ֆուտբոլիստ է
Спорт«Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին տեղեկացրել է, որ Թոմաս Մյուլլերին Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար հանգստի հնարավորություն է տալու։
-Արդեն խոսել եմ Թոմասի հետ։ Նրան անհրաժեշտ է հանգստանալ։ Մյուլլերը մեզ համար կարևոր ֆուտբոլիստ է։ Կսպասենք նրա վերադարձին,-Անչելոտիի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։
Իտալացի մասնագետը նաև անդրադարձել է Մարիո Գյոտցեի՝ մյունխենյան ակումբից հեռանալու մասին լուրերին։
-Գյոտցեի տրանսֆերի վերաբերյալ որևէ նորություն չկա։ Նա դեռ «Բավարիայի» ֆուտբոլիստ է։ Ես զրուցել եմ նրա հետ, սակայն դա անձնական խոսակցություն էր, որի մասին չեմ պատմի։
Հավելենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գյոտցեի ծառայություններով հետաքրքրված են նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսսիան» և «Տոտենհեմը»։