Դել Բոսկե. Ինչո՞ւ Իսպանիայի հավաքականը չվստահել կատալոնացի Գվարդիոլային
СпортԻսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կողմ է ազգային ընտրանու ղեկին «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի նշանակմանը։
-Անկասկած, Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է։ Այդ մասին է վկայում այն, որ նա հաջողության հասավ «Բավարիայում» առանց գերմաներեն իմանալու։ Ինչո՞ւ Իսպանիայի ազգային հավաքականը վստահել կատալոնացու։ Դա կմերձեցներ Կատալոնիան Իսպանիայի այլ շրջանների հետ։
Այ՛ո, հավաքականում նրան ավելի քիչ կվճարեն, քան ակումբում, սակայն դժվար թե փողը մեծ նշանակություն ունենա մի մարդու համար, որն արդեն այդքան վաստակել է,-ասել է դել Բոսկեն գերմանական «Sueddeutsche Zeitung»-ին տված հարցազրույցում։