«Չելսին» 60 միլիոն է առաջարկում Ժոաու Մարիուի համար
СпортՊորտուգալիայի հավաքականի և Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Ժոաու Մարիուն հայտնվել է «Չելսիի» հետաքրքրության շրջանակում։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար 60 մլն եվրո վճարելու։
Ավելի վաղ հաղորդվում էր նաև ֆուտբոլիստի ծառայություններով «Ինտերի» հետաքրքրվածության մասին, որի առաջարկը 40-50 միլիոն եվրո էր։ «Սպորտինգը» մերժել էր իտալական ակումբին։
Իտալական ակումբը կարող էր պորտուգալացուն ձեռք բերել չինական «Ցյանսու Սունինի» միջոցով, որի սեփականատեր «Suning Holdings Group»-ը վերջերս ձեռք է բերել «Ինտերի» բաժնետոմսերի 68,55%-ը, սակայն չինական տրանսֆերային պատուհանը վերջերս փակվել է։ Բացի այդ, մեծ գումարների շրջանառությունը կարող է միլանյան ակումբին սպառնալ ֆինանսական «Արդար խաղի» կանոնների խախտմամբ։