Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ մշակույթի նախարարն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ

 ՀՀ  մշակույթի նախարար Հասմիկ ՊողոսյանըԳեղարքունիքի մարզում աշխատանքային այցի շրջանակում եղավ Գավառի պետական համալսարանում, Վարդենիսի քաղաքային գրադարանում, Ծովինար գյուղի տարածքում տեղակայված  պատանի երկրապահ կամավորականների ուսումնամարզական ճամբարում եւ Շորժա գյուղի հարակից տարածքում  կազմակերպված «Հուսո առագաստ»՚ համահայկական երգի փառատոնում:

Նախարարը Գավառի պետական համալսարանի Վարշամ Ավետյանի անվան  հնագիտական թանգարանում ծանոթացավ հազար հինգ հարյուրի հասնող  հնագիտական, ազգագրական, դրամագիտական, արվեստագիտական նշանակության նյութերին, որոնք նվիրատվության կարգով կամ իր կողմից կատարված պեղումների ընթացքում ձեռք է բերել անվանի հայագետ եւ հնագետ, պատմաբան Վարշամ Ավետյանը: «Գեղարքունիքի մարզը հարուստ էպատմամշակութային եւ հնագիտական արժեքներով, եւ ցանկալի է, որ Գավառի պետական համալսարանիպատմության ֆակոլտետն ունենա նաեւ հնագիտական  թեքում, որն առավել կնպաստի պատմագիտական նորարժեքների հայտնաբերմանը եւ ուսումնասիրմանը Գեղարքունիքի մարզում»,- նշեց նախարարը:

Նա այցելեց նաեւ Գավառի Լ. Քալանթարի անվան պետական թատրոնի նորակառույց շենք` ծանոթանալով շենքի շինարարական աշխատանքների ընթացքին, թատրոնի ընդհանուր աշխատանքներին, առաջիկա  անելիքներին:

Վարդենիս քաղաքում նախարարն այցելեց մշակույթի կենտրոնի շենք, ուր գործում են քաղաքային եւ մանկական գրադարանները: Հիմնանորոգված մշակույթի կենտրոնում տեղակայված գրադարանային ֆոնդը, ավելի քան քառասուներեք հազար կտոր գրականությամբ, պահպանվում է լավագույն պայմաններում, իսկ քաղաքային գրրադարանը 2014 թվականին ստացել է հանրայինի կարգավիճակ` վերազինվելով անհրաժեշտ մասնագիտական գույքով, տեխնիկայով  եւ ինտերնետ-կապով: Սպասարկող բաժինների կողմից ներկայացված, սակայն մերժված գրականության ցանկի հիման վրա նախարար Հասմիկ Պողոսյանը խոստացավ առաջիկայում գրադարանը համալրել պահանջված գեղարվեստական  կամ մասնագիտական գրականությամբ, համակարգիչներով, իսկ աշնանը կազմակերպել վերապատրաստման դասընթացներ գրադարանի աշխատողների համար: Հաշվի առնելով Վարդենիսի մշակույթի կենտրոնի լավագույն պայմանները` նախարարը Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերեց` առաջկայում այստեղ պետական ծրագրով մշակութային միջոցառում կազմակերպելու շուրջ:

Հաջորդ կանգառը Ծովինարի տարածքում տեղակայված պատանի երկրապահների ուսումնամարզական ճամբարն էր, որտեղ նախարար Հասմիկ Պողոսյանը ճամբարի պետի եւ դաստիարակների ու այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջեց ուսումնական խմբերում, ծանոթացավ ճամբարականների առօրյային, կենցաղային պայմաններին: «Հպարտ եմ, որ, հանձինսձեզ, պատանի երկրապահների  այսպիսի սերունդ է հավաքված այստեղ: Ցանկանում եմ, որ լինեք  ուժեղ , քաջ ուհայրենասեր` հպարտ այն մտքից, որ դուք հայ եք»,- ճամբարականներին ողջույնի խոսքով դիմեց նախարարը: Իսկ հրաժեշտից առաջ Հասմիկ Պողոսյանը փոխանցեց իր տպավորությունները. «Ուսումնամարզական բոլոր խմբերում պատանիերկրապահները ցուցաբերում են ակնառու գիտելիքներ, փայլուն պատրաստվածություն թե՛ մարմնակրթության, թե՛ռազմահայրենասիրության, թե՛ պահանջված այլ ոլորտներում: Անչափ գնահատելի է, որ հայոց բանակը վաղնունենալու է նման բարձր գիտակցության տեր սպաներ ու զինվորներ: Կարծում եմ, որ ուսունամարզական այսճամբարը պետք է օրինակ ծառայի ողջ Հայաստանի, նրա մյուս մարզերի համար»,- նշեց նախարարը:

Այցի ավարտին նախարար Հասմիկ Պողոսյանը մասնակցեց Շորժայում կազմակերպված հեղինակային երգի «Հուսո առագաստ» համահայկական փառատոնի փակման արարողությանը: Փառատոնը կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ՝  «Սիվիլ արտ» մշակութային ՀԿ եւ «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորման կողմից, ՀՀ Մշակույթի նախարարության  աջակցությամբ: Կազմակերպիչների ներկայացմամբ` փառատոնի հիմնական նպատակը հեղինակային երգի ժանրում լավագույն երգերի տարածումն է, նորահայտ ստեղծագործությունների խրախուսումը, հեղինակի ու կատարողների միջեւ ստե ղծագործական շփումների ակտիվացումը: Փառատոնի ընթացքում անցկացվել են «Արվեստանոցային հանդիպումներ» խորագիրը կրող վարպետության դասեր, գիշերային խարույկների շուրջ համերգներ, մշակութային այլ միջոցառումներ:

Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էր ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությա պետ Գարիկ Բադալյանը։

Խոսրով Խլղաթյան

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi