Բեգովիչ. Հաճելի էր վրայիցս թափ տալ փոշին եւ սարդոստայնը
СпортԼոնդոնի «Չելսիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը խոսել է թիմի մինչմրցաշրջանային ուսումամարզական հավաքի մասին:
«Հրաշալի շաբաթ ենք անցկացրել: Հաճելի էր վրայիցս թափ տալ փոշին եւ սարդոստայնը: Հիմա մենք փորձում ենք կատարել Անտոնիո Կոնտեի առաջադրանքները:
Առջեւում դժվար օրեր են, պետք է հասնել օպտիմալ մարզավիճակի: Մեզ դուր է գալիս քրտնաջան աշխատանքը»,- Բեգովիչի խոսքերն է մեջբերում «ազնվականների» պաշտոնական կայքը: