«Իկարոս» բաց մրցաշարում Մարիա Գևորգյանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը
СпортՀունաստանում ավարտվել է «Իկարոս» բաց մրցաշարը, որին մասնակցում էին 98 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 5 գրոսմայստեր և 7 միջազգային վարպետ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնող Մարիա Գևորգյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գրավել է 8-րդ հորիզոնականը, իսկ մրցաշարին մասնակցող կին շախմատիստների առանձին հաշվարկում գրավել է առաջին հորիզոնականը:
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Վասիլոս Կոտրոսնիասը, ով 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: