Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի, Թուրքիայի և Ղազախստանի դեպքերով
ПолитикаՌուսաստանը մտահոգված է Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ, սակայն վստահ է, որ իր հարավային սահմաններին անվտանգությունը բարձր մակարդակի վրա է:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին խոսել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Երկրի անվտանգությունն իր սահմանների երկայնքով ապահովված է անհրաժեշտ մակարդակի վրա: Այդուհանդերձ, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում ստացված վերջին միջադեպերի առնչությամբ»,- ասել է Պեսկովը: Նա ընդգծել է, որ Թուրքիայում, Հայաստանում ու Ղազախստանում առկա իրադրությունը չի կարելի նույն կերպ մեկնաբանել:
«Ամեն առանձին դեպք պետք է ուսումնասիրվի անհատական կերպով: Մի դեպքում դա պետական հեղաշրջման փորձ էր, որը մեծ թվով մարդկային զոհերի պատճառ դարձավ: Մյուս դեպքում, դա հանցավոր արարք էր: Սակայն մենք ցանկանում ենք տեսնել մեր հարևաններին որպես կայուն, բարգավաճ և կանխատեսելի պետություններ: Եվ այդ դեպքում մենք ունենք բոլոր հիմքերը` հավատալու, որ մեր հարևաններն ունեն նմանը լինելու ներուժը»,- ասել է Պեսկովը: