Կոստան չի խնդրել «Ատլետիկո» տեղափոխության մասին
СпортՏեղեկությունները, թե «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան անգլիական ակումբի ղեկավարությանը խնդրել է իրեն բաց թողնել Մադրիդի «Ատլետիկո», իսպանացի լրագրողների երևակայության արդյունքն են եղել, վստահեցնում է «Goal»-ը, որը մեկնաբանությունների համար դիմել է ֆուտբոլիստի մտերիմներից մեկին։
Ինչպես հայտնում է աղբյուրը, Կոստան երջանիկ է «Չելսիում» և չի պատրաստվում որևէ տեղ գնալ։
Ընդ որում, «Ատլետիկոն» չի թաքցնում, որ կցանկանար վերադարձնել հարձակվողին, որին անգլիական ակումբին էր վաճառել 2014-ին 38 միլիոն եվրոյով, այդ պատճառով տրանսֆերի հնարավորությունը չի բացառվում։
Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի 28 խաղում Կոստան հեղինակել է 12 գոլ և 6 գոլային փոխանցում։