«Յուվենտուսը» հրաժարվել է Իգուայինին գնելու մտադրությունից
Спорт«Յուվենտուսի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան տեղեկացրել է, որ թուրինյան ակումբում հրաժարավել են «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուայինի տրանսֆերը գնելու մտադրությունից։
-Իգուայինի տրանսֆերի հետ կապված այլևս որևէ բանակցություն չենք վարելու։ Մենք չենք պատրաստվում նրա համար 94 մլն եվրո վճարել, դա հաստատ։ Թեման փակված է։ Այս պահին «Նապոլիի» հետ չենք բանակցում։ Մենք Ալվարո Մորատային փոխարինող ենք փնտրում։ Ավելին չեմ կարող ասել,-Մարոտայի խոսքը մեջբերված է «SportMediaset»-ից։