Գվարդիոլան հույս ունի ձեռք բերել «Արսենալի» խաղացողին
СпортԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» քայլեր է ձեռնարկում Լոնդոնի «Արսենալի» իսպանացի պաշտպան Էկտոր Բելյերինին ձեռք բերելու ուղղությամբ: Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան տպավորված է 21-ամյա ֆուտբոլիստի խաղով եւ ցանկանում է անպայման նրան տեսնել իր կազմում, հաղորդում է mundodeportivo-ն:
Բելյերինի ծառայություններով հետաքրքրված էր նաեւ «Բարսելոնան», սակայն 40 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը կատալոնական ակումբին ստիպեց հրաժարվել այդ մտքից:
Անգլիայի անցած առաջնությունում Բելյերինը մասնակցել է 36 հանդիպման, խփել է մեկ գոլ, կատարել է հինգ գոլային փոխանցում: