ՉԼ. «Ալաշկերտ»-«Դինամո» խաղում հայկական թիմին անհրաժեշտ է հարձակողական ֆուտբոլ
СпортՉեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի 2-րդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտ»-ը ուժերն է չափելու Թբիլիսիի «Դինամո»-ի հետ:
«Արմենպրես»-ը ներկայացնում է այս հանդիպման նախաղային վերլուծությունը:
«Ալաշկերտ»-ը եվրոպական մրցաշարերում հայկական ակումբներից ամենահաջող նորամուտն ունի: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հաղթողը, վերջին 2 մրցաշարջաններում դուրս գալով նախ «Եվրոպա Լիգա»-ի խաղարկության որակավորման մրցաշարի 1-ին փուլ, ապա այս մրցաշրջանում «Չեմպոինների Լիգա»-ի որակավորման 1-ին փուլ, կարողացել է 2 դեպքում էլ հաջողությամբ հաղթահարել 1-ին փուլի արգելքը: Թբիլիսիի «Դինամո»-ի հետ «Չեմպոինների Լիգա»-ի խաղարակության որակավորման մրցաշարի 2-րդ փուլի խաղում, որքան էլ մրցակիցն ունի ֆինանսկական լուրջ հնարավորթություններ, հայկական ակումբը դեռ չի կորցնում հույսը հաջորդ փուլ դուրս գալու համար: Թիմերի միջև առաջին հանդիպումը կայացավ Վրաստանում, որտեղ երևանյան ակումբը գրագետ 1-ին խաղակեսից հետո, երկրորդում կորցրեց զգոնությունը ու 2 գնդակ բաց թողեց:
1-ին խաղում կարևոր է խոսել 2 կարևոր հանգամանքի մասին:Առաջինն այն է, որ մեր թիմը անհրաժեսշտության դեպքում հինալի կարող է հանդես գալ պաշտպանությունում, եթե հիմնական կազմում վնասվածքներ չլինեն: «Դինամո»-ի հետ խաղում մեր թիմի անհաջողությունները սկսվեցին Ալեքսանդր Տասիչի վնասվածքից հետո, որի պատճառով Աբրահամ Խաշմանյանը ստիպված էր փոխել թիմի ողջ մարտավարությունը: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ համարձակ ֆուտբոլի պայմաններում գրոհելիս, մեր խաղացողները բավական հետաքրքիր տեսք ունեին և գրոհներում կար եզրափակիչ վտանգավոր հարվածը: Դինամո»-ի հաջողության բանալին այս խաղում Օտար Կետեյշվիլիի խաղադաշտ դուրս գալն էր: Երիտասարդ ֆուտբոլիստը արագորեն փոխեց վրացական ակումբի գրոհների արագությունը և թիմային շարժը: Հենց նրա գրոհների և անհատական հիանալի վարպետության շնորհիվ մեր պաշտպանությունում նկատվեցին թերացումներ, որոնք էլ հետագայում գոլերի պատճառ դարձան: Այս խաղում վրացական ակումբին աջակցելու համար Հայաստան են ժամանել 400 վրացի երկրպագուներ: «Ալաշկերտ»-ին հաջորդ փուլ դուրս գալու համար անհրաժեշտ է անպայման հարձակողական ֆուտբոլ ցուցադրել և փորձել արագորենկրճատել հաշվի տարբերությունը, հետագայում 2-րդ գոլի հույս ունենալու համար: Միայն 2-0 հաշվով հաղթանակը մեր թիմին կարող է պարգևել լրացուցիչ ժամանակ: Այստեղ արդեն պարզ կդառնա, թե ով կհասնի հաջողության: «Դինամո»-ում հանդես են գալիս Վրաստանի հավաքականի 7 ֆուտբոլիստ: Թիմի համար այս խաղում բավարար արդյունք կլինի նաև ոչ-ոքիները: Վրացական ակումբին հնարավոր է չկարողնան օգնել Ալեքսանդր Վելևն ու Մատիա Շպիչիչը: Սա լրացուցիչ շանսեր կարող է ծնել մեր թիմի համար: Հանդիպում սկսվելու է Երևանի ժամանակով ժամը`19:00-ին: