Զիդան․ Չեմ կարող վստահեցնել, որ Խամեսը մեկնարկային կազմի ֆուտբոլիստ կլինի
Спорт«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի երաշխավորում, որ հաջորդ մրցաշրջանում կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը լինելու է հիմնական կազմի ֆուտբոլիստ։
-Հուլիսի 26-ին Խամեսը Ռամոսի և Մոդրիչի հետ կմիանա թիմին, և ես կզրուցեմ բոլորի հետ։ Ես չեմ կարող վստահեցնել, որ Խամեսը մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է լինելու, բայց կարող եմ ասել, որ նա թիմի համար կարևոր նշանակություն ունի։ Նախորդ մրցաշրջանում նա իսկապես քիչ խաղաժամանակ ստացավ, բայց ես նրան չեմ ընդունում որպես մեկնարկային կազմի կամ պահեստային ֆուտբոլիստ․ երբ կարող էի խաղաժամանակ տալ Խամեսին, տվել եմ։ Մենք լավ կազմ ունենք, և ընտրություն կատարելը բարդ է,-Զիդանի խոսքը մեջբերված է «AS»-ից։