«Ալաշկերտ»- ը առաջին կեսից հետո զիջում է «Դինամո»-ին
Спорт«Չեմպիոնների Լիգա»-ի խաղարկության որակավորման մրցաշարի 2-և փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտ»-ը հանդիպեց Թբիլիսիի «Դինամո»-ին:
Առաջին խաղակեսից հետո վրացական ակումբը հաղթում է նվազագույն առավելությամբ:
Թիմերը խաղադաշտ են դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
«Ալաշկերտ».Գևորգ Կասպարով, Անդրանիկ Ոսկանյան, Ալեքսանդր Տասիչ,Կարեն Մուրադյան, Արտակ Դաշյան,Իրակլի Կվեկվեկիրա, Արտակ Եդիգաևյան, Վահագն Մինասյան, Արթուր Եդիգարյան,Արտակ Գրիգորյան, Նորայր Գյոզալյան:
«Դինամո». Անտոնի Սկրիբե, Ուչա Լոբժանիձե,Ալեքսանր Ամիսուլաշվիլի,Վախթանգ Չանթուրիշվիլի,Վլադիմիր Դվալիշվիլի,Գիորգի Կվիլիթայա,Օթար Կիտեյշվիլի, Լաշա Պարունաշվիլի, Ռենե Դո Սանթող, Ջաբա Ջիգաուրի, Զազա Չելիձե:
1-ին խաղակեսը սկսվեց թիմերի հետախուզական գրոհների ներքո: «Ալաշկերտ»-ը առաջին րոպեներից փորձեց տիրել նախաձեռնությանը, սակայն առջևում երևանյան ակումբին ինչ-որ բան խանգարում էր: Խաղի առաջին վտանգավոր գրոհը, այնուամենայնիվ, կազմակերպեցին «Ալաշկերտ»-ի խաղացողները: Արտակ Եդիգարյանի հարվածից հետո գնդակը մի փոքր շեղ ընթացավ:Վրացական ակումբը պատասխանեց 4 րոպե անց: Օտար Կետեյշվիլիի հարվածից հետո գնդակը աննշան շեղ ընթացավ:«Դինամո»-ի առաջին իսկ վտանգավոր գրոհը ավարտվեց դարպասի գրավումով:
Հանդիպման 22-րդ րոպեին Վլադիմիր Իվալիշվիլին մտավ տուգանային հրապարակ ձախ եզրից, և գնդակը ուղղեց մեր դարպասապահի վրա, Կասպարովը ետ մղեց, սակայն վրա հասած, Ջաբա Ջիգաուրիյին կանգնեցնել չհաջողվեց և վրացական ակումբը բացեց հանդիման հաշիվը:
Այս գոլից հետո «Ալաշկերտ»-ի շանսերը հաջորդ փուլ դուր գալու ավելի նվազեցին: Անցավ ևս 4 րոպե և մեր ակումբի դարպասին հետևեց հաջորդ վտանգավոր հարվածը: Գևորգ Կապարով մեծ դժվարությամբ հեռացրեց գնդակը: «Դինամո»-ն շարունակեց առաջ գնալ և հանդիպման 31-րդ րոպեին ստացավ հիանալի հնարավորություն հաշիվը կրկնապատկելու: Գեորգի Կվիլիտայ ան 2 անգամ նպաստավոր դիրքից վրիպեց: Հետագայում խաղը ավելի լարվեց, սակայն գործը դարպասի գրավումների այդպես էլ չհասավ և թիմերը ընդմիջման գնացին վրացական ակումբի մեկ գոլի առավելության պայմաններում: