Գվարդիոլան Մյունխեն մեկնած «Մանչեսթեր Սիթիի» կազմում ընդգրկել է 34 խաղացողի
СпортԱնգլիական «Մանչեթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ հրապարակել է կազմը, որը մեկնել է Գերմանիա, այնուհետեւ Չինաստան մրցաշրջագայության: Թիմում ընդգրկվել է 34 ֆուտբոլիստ: Բացակայում են Եվրո-2016-ին մասնակցած Քեւին դե Բրույնեն, Էլյակիմ Մանգալան ու Բակարի Սանյան եւ վնասվածք ունեցող Իլկայ Գյունդոգանը:
Հուլիսի 20-ին Մյունխենում «Մանչեսթեր Սիթին» ընկերական հանդիպում կանցկացնի «Բավարիայի» հետ, Չինաստանում թիմը կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
«Բավարիա» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին:
Դարպասապահներ. Հարթ, Կաբալյերո, Գան, Օ՝Բրայեն:
Պաշտպաններ. Կոմպանի, Սաբալետա, Կոլարով, Կլիշի, Դենայեր, Օտամենդի, Ադարաբիոյո, Համֆրիս, Մաֆեո, Տասենդե:
Կիսապաշտպաններ. Ֆերնանդո, Ստերլինգ, Նասրի, Խեսուս Նավաս, Դելֆ, Դավիդ Սիլվա, Ֆերնանդինյո, Տուրե, Զինչենկո, Ցելինա, Ալեշ Գարսիա, Մանու Գարսիա, Հորսֆիլդ, Սուկուլինի, Բարկեր, Բուտիկի:
Հարձակվողներ. Նոլիտո, Ագուերո, Իհեանաչո, Բոնի: