Ռագնար Կլավանը տեղափոխվեց «Լիվերպուլ»
СпортԱնգլիական «Լիվերպուլ»-ը նոր մրցաշրջանում պաշտպանությունը ուժեղացնելու համար գնել է Էստոնիայի հավաքականի պաշտպան Ռագնար Կլավանին: 30-ամյա ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Ֆուտբոլիստի տրասնֆերը անգլիական ակումբի համար արժեցել է 4,2 միլիոն եվրո:
«Արմենպրես»-ը հայտնում է ,որ տեղեկությունը հաղորդում է «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը:
Այս տեղափոխության շնորհիվ «Լիվերպուլ»-ը կփորձի լրացնել Մարտին Շկրտելի բացը, ով հեռացել է Թուրքիայի առաջնություն: