Լևոն Հայրապետյանը մասնակցել է «Փեյքան»-ի հաղթանակին
Спорт«Փեյքան»-ը շարունակում է պատրաստվել նոր մրցաշրջանին: Թեհրանյան ակումբը նախապատրաստական փուլի շրջանակներում ստուգողական հանդիպում է անցկացրել Խորասանի աստղերի հետ և հաղթել է 6:1 հաշվով: «Փեյքան»-ի կազմում հանդիպմանը մասնակցել է Լևոն Հայրապետյանը:
Այս մասին հաղորդում է թեհրա նյան ակումբի պաշտոնական կայքը:
Լևոն Հայրապետյանն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում էր համալրել իրանական ակումբի շարքերը և ստորագրել էր 1 տարվա պայմանագիր: