Ռաֆայել Վարանը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին»
СпортՄադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի առաջարկը եւ չի ցանկացել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմյեր լիգայում, հաղորդում է Marca-ն:
23-ամյա ֆուտբոլիստը Մոուրինյոյի գլխավորությամբ խաղացել է Արքայական թիմում: Պորտուգալացի մասնագետը բազմիցս նշել է, որ ինքն է բացահայտել եւ բարձրակարգ խաղացող դարձրել Վարանին:
Սակայն Ֆրանսիայի հավաքականի խաղացողը ցանկանում է հանդես գալ ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանի գլխավորությամբ, առավել եւս, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նոր մցրաշրջանում հանդես է գալու ոչ թե Չեմպիոնների լիգայում, այլ Եվրոպայի լիգայում: