Մոուրինյուն վստահ է՝ Պոգբան կտեղափոխվի «Ման. Յունայթեդ»
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ չի կարող հաստատել «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխությունը, սակայն անգլիական ակումբի տնօրենները «ֆանտաստիկ» աշխատանք են կատարել այդ գործարքն իրականություն դարձնելու համար։
Պորտուգալացի մասնագետը վստահ է, որ իրենց կհաջողվի համաձայնության գալ իտալական ակումբի հետ Պոգբայի տեղափոխության հարցում։
-Ես չեմ հաստատում կամ հերքում, ես ձեզ չեմ կարող ասել։ Ամենաառաջինը՝ քանի որ չեմ կարծում, թե կոռեկտ է խոսելն այլ ակումբների ֆուտբոլիստների մասին, իսկ նա «Յուվենտուսի» խաղացող է։
Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ մեր տնօրենները ֆանտաստիկ աշխատանք են կատարել, ինչը ես խնդրել էի նրանց։ Ես նրանց տվել եմ 4 ֆուտբոլիստի անուններ, որոնց կարիքը մենք ունեինք, և այդ աշխատանքի 75 տոկոսը՝ Իբրահիմովիչի, Մխիթարյանի և Բայիի հետ կապված աշխատանքը նրանք հիանալի են կատարել։
Մինչև օգոստոսի 31-ը մեզ մնում է ընդամենը 25 տոկոս աշխատանք, և ես վստահ կկարողանամ պնդել, որ մենք հիանալի ենք գործել տրանսֆերային շուկայում։ Մենք շատ հանգիստ ենք, ես վստահ եմ՝ Էդ Վուդվարդն ու ակումբի սեփականատերերը կլրացնեն նաև 4-րդ խաղացողի պրոֆիլը, որի կարիքը թիմն ունի կատարյալ հավասարակշռության համար,-ասել է Մոուրինյուն։