Վարանը հրաժարվել է տեղափոխվել «Ման. Յունայթեդ»
СпортՄադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը։
Հնարավոր տրանսֆերի նախաձեռնողը անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն է, որը լավ ծանոթ է ֆրանսիացի ֆուտբոլիստին «Ռեալում» համատեղ աշխատանքի տարիներից։
Վարանը հրաժարվել է «կարմիր սատանաների» առաջարկից, հայտնում է «Marca»-ն։ Մերժման համար որոշիչ գործոնը պաշտպանի համար եղել է Զինեդին Զիդանի ղեկավարությամբ աշխատելու ցանկությունը։
«Մանչեսթեր Յունայթեդը» և ևս երկու անգլիական ակումբ պատրաստ են եղել Վարանի համար 40 միլիոն եվրո վճարելու։ Վարանը «Ռեալի» հետ պայմանագիր ունի մինչև 2020 թվականը։