Մոուրինյու. Դժգոհ ենք արդյունքից, բայց գոհ ենք ցուցադրած խաղից
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ընկերական խաղում Դորտմունդի «Բորուսսիայից» կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։
-Նախամրցաշրջանային փուլի խաղերում հաղթում է այն թիմը, որը ֆիզիկական տեսանկյունից ավելի լավ է պատրաստ։ Այսօր դա շատ տեսանելի էր։ 4 ստուգողական հանդիպում անցկացրած թիմը խաղում էր 1 ստուգողական խաղ անցկացրած թիմի դեմ։ «Բորուսսիան» նոր մրցաշրջանին պատրաստվելու համար ամիսներ ունի, իսկ մենք՝ 15 օր։ Ֆուտբոլիստներից շատերը 3-4 օր առաջ են միացել թիմին։ Այնպես որ՝ այսօր թիմերի միջև եղած տարբերությունն ակնհայտ էր։
Ոչ ոք չի սիրում պարտվել։ Մենք դժգոհ ենք արդյունքից, բայց գոհ ենք ցուցադրած խաղից։ Շատ կարևոր էր նման եղանակային պայմաններում կարողանալ պայքարել ուժեղ մրցակցի դեմ։ Բնականաբար, «Բորուսսիայի» դեմ խաղալը բարդ էր։ Սա Եվրոպայի ուժեղագույն թիմերից է, որը մեզանից շուտ է սկսել պատրաստվել նոր մրցաշրջանին։
Ես դեռ թիմ չեմ ստեղծել։ Հիմա պարզապես աշխատում ենք ֆուտբոլիստների մարզավիճակը բարելավելու ուղղությամբ,-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերված է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքից։