Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Տեղի ունեցավ «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը

Культура

 Հուլիսի 22-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պարարվեստի օրերի մեկնարկով տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որն անցկացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո: 

Հայաստանի Հանրապետության հիմնից հետո Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Տերունական աղոթքով օրհնեց փառատոնի մասնակիցներին և հյուրերին: 

ՀՀ Նախագահի ողջույնի ուղերձը ներկայացրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: 

Պարուսույց Սուրեն Խաչատրյանն ընթերցեց Հայոց բանակում ներկայումս ծառայող իր սանի նամակը, որտեղ նա ողջունում էր «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցներին և հույս հայտնում, որ երկու տարի հետո անպայման կմասնակցի փառատոնին: 

Ցուցադրվեց «Իմ Հայաստան-2014» տեսաֆիլմը:

Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ելույթ ունեցան  փառատոնին մասնակցելու համար աշխարհի 25 երկրներից ժամանած 48 պարախմբերը՝ Բոստոնի «Սայաթ-Նովա», Բուենոս Այրեսի «Մասիս», Մոսկվայի «Կիլիկիա», «Վարդավառ», «Հայասա», Սանկտ Պետերբուրգի «Նաիրի», Ապշերոնսկի «Ուրարտու», Կրասնոդարի «Արմավիր», «Նարեկ», Թբիլիսիի «Անի», «Վանք», «Տարոն»,  Ստավրոպոլի «Նաիրի», Դոնի Ռոստովի «Արփի», «Հայաստանի փայլեր», «Զվարթնոց», Թեհրանի «Զարթոնք», Սոչիի «ԼՈՈ», Կալուգայի «Տաշիր», Ջավախքի «Վաչիան», «Բարալեթ», Արմավիրի «Արարատ», Մայկոպի «Նաիրի» և «Վարդանանք», Գելենջիկի «Նուռ և Անի», Խարկովի «Արաքս», Աթենքի «Ավետիս», Սպահանի «Կռունկ», «Էրեբունի», Բեյրութի Համազգայինի «Քնար», Ֆիլադելֆիայի Համազգայինի «Մեղրի», Նյու Ջերսիի Համազգայինի «Նաիրի» պարախմբերը, Արցախի պարի պետական անսամբլը:

Փառատոնի մասնակիցներին իրենց կատարումներով ողջունեցին երգիչներ Գևորգ Հաճյանը, Արսեն Գրիգորյանը, Մասիս Մինասյանը: 

Այնուհետև բեմում հայտնվեցին 25-ամյա 25 երիտասարդներ, որոնցից յուրաքանչյուրը մեկ հակիրճ նախադասությամբ ներկայացրեց 25 տարիների ընթացքում Անկախ Հայաստանի` իր պատկերացմամբ հիմնական նվաճումները: 

Փառատոնի բացման ավարտին մասնակիցներին ողջունեց ու բարի երթ մաղթեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի սիրելի´ մասնակիցներ, Սփյուռքից ժամա­նած թանկագին քույրեր և եղբայրներ,  ջերմությամբ ու սիրով ողջունում եմ ձեզ Հայրենիքում և շատ ուրախ եմ, որ մեծ ոգևորությամբ եք եկել մասնակցելու մշակութային եզակի այս փառատոնին, որին պատրաստվել եք մոտ երկու տարի: 

Աշխարհի տարբեր անկյուններում պարտադրանքով հանգրվանած հայն իր ինքնության պահպանման համար Հայաստանի հողի ընդերքից սնունդ և ուժ առնելու անհրաժեշտություն ունի: Հող հայրենին իմաստավորվում է նաև մշակույթով, լեզվով ու հավատքով, որոնք ամրություն և ոգի են հաղորդում յուրաքանչյուրիս:  

Մշակույթը մեր դեմքն է, հայի անձնագիրն աշխարհում, և չափազանց մեծ է խորհուրդն այն բանի, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը հյուրընկալում է 25 երկրից ժամանած մեր հայրենակիցներին, քանզի մենք այն նվիրել ենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյա հոբելյաններին: Առանձ­նակի շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ ձեր ազատ ժամանակը լցնում եք արվեստով, հավատարիմ եք մնում ձեր մշակույթին: Հիացմունքս և երախտագիտությունս եմ հայտնում նաև մեր պարուսույցներին, խմբավարներին, արվեստի ուսուցիչներին: 

Բարի երթ ձեզ, ստեղծագործական թռիչք և բարձունք՝ ի նպաստ Հայրենիք-Սփյուռք մշակութային գործակցության ամրապնդման և Հայաստանի զորացման, հայ ժողովրդի բարօրության ու լուսավոր, գունեղ ապագայի: 

ՀՀ սփյուռքի նախարարությունը միշտ սպասում է ձեզ, միշտ պատրաստ է բոլոր հարցերում զորավիգ լինել և համատեղ տոնել ձեր բոլոր հաջողությունները: 

Վստահ եմ, որ երեք ամիս շարունակ «Իմ Հայաստան» փառատոնը ոչ միայն Հայաստանում, Արցախում, այլև Սփյուռքում ոգևորելու, ջերմացնելու է հազարավոր մարդկանց սրտեր»: 

Փառատոնի նպատակն է աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, Հայրենիքի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, նոր նախա­գծերի մշակմանը: 

Փառատոնին մասնակցության 110 հայտ են ներկայացրել աշխարհի 25 երկրից 1429 մասնակից, այդ թվում 48 պարախումբ,  11 երգչախումբ և գործիքային համույթ, 54 անհատ կատարող: Պարախմբերից, երգչախմբերից և անհատ կատարողներից 72-ը փառատոնին մասնակցում են առաջին անգամ: 

Նշենք, որ պարարվեստի օրերը կտևեն 10 օր: Երգչախմբային արվեստի օրերը կսկսվեն օգոստոսի 5-ին և կավարտվեն օգոստոսի 10-ին: Դուդուկի և հայկական այլ նվագարանների օրերը նախատեսված են սեպտեմբերի 21-ից 25-ը: Սեպտեմբերի 26-ին Կոմիտասի ծննդյան օրը կատարողները ավանդաբար հանդես կգան հայկական ստեղծագործությունների կատարումներով:  Փառատոնի  շրջանակներում սեպտեմբերի 28-ին տեղի կունենա նաև 100+1 համերգային ծրագիրը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության տարելիցին: Խմբերը ելույթ կունենան Շիրակի, Լոռվա, Արագածոտնի,  Արարատի,  Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Վա յոց Ձորի, Տավուշի մարզերում, ինչպես  նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:  Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասեր սփյուռքից ժամանած պարուսույցների համար:

 

Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»