«Բարսելոնան» ձեռք կբերի «Ատլետիկոյի» հարձակվողին
СпортՄադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուսիանո Վյետոն մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը, վստահեցնում է «Mundo Deportivo» պարբերականը:
Աղբյուրի տեղեկություններով, ակումբները պայմանավորվել են 22 միլիոն եվրոյի չափով փոխհատուցման մասին: Տրանսֆերի ձևակերպման համար մնում է միայն ֆուտբոլիստի և կատալոնական ակումբի միջև անհատական պայմանագրի դրույթների համաձայնեցումը: