Իգուայինը պայմանավորվել է «Յուվենտուսի» հետ
Спорт«Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուայինը տեղափոխվում է «Յուվենտուս», վստահեցնում է «Sky Sport Italia»-ն:
Հաղորդվում է, որ հուլիսի 22-ին արգենտինացի ֆուտբոլիստը Մադրիդում բուժզննում է անցել թուրինյան ակումբի համար և Իտալիայի չեմպիոնի հետ պայմանավորվել է չորս տարով պայմանագրի շուրջ: Իգուայինը տարեկան 7,5 միլիոն եվրո կվաստակի:
«Յուվենտուսն» ստիպված կլինի «Նապոլիին» վճարել Իգուայինի ամբողջ հրաժարականը` 94 մլն եվրո:
