«Լեսթերը» հաղթեց «Սելթիկին»
Спорт«International Champions Cup» նախամրցաշրջանային ընկերական մրցաշարի շրջանակում Գլազգոյում կայացավ «Սելթիկ»-«Լեսթեր Սիթի» հանդիպումը։
Բրենդան Ռոջերսի և Կլաուդիո Ռանյերիի թիմերը խաղի հիմնական ժամանակահատվածում մեկական գոլ խփեցին․ 46-րդ րոպեին Ռիյադ Մարեզը գեղեցիկ գոլով առաջ մղեց «աղվեսներին», իսկ «Սելթիկի» պատասխան գոլը 59-րդ րոպեին խփեց Էֆան Օ՛Կոնելը։
«International Champions Cup»-ի կանոնների համաձայն՝ հիմնական ժամանակում ոչ-ոքիի դեպքում թիմերը հաղթողին որոշում են 11-մետրանոց հարվածաշարով։ «Լեսթերը» ֆուտբոլիստները հաղթեցին հետխաղյա հարվածաշարում՝ 6։5

Հավելենք, որ «Սելթիկի» հաջորդ ընկերական հանդիպումը կայանալու է հուլիսի 30-ին․ մրցակիցը «Բարսելոնան» է, իսկ «Լեսթերը» նույն օրը խաղալու է «Պարի Սեն Ժերմենի» հետ։