Գանձասար Կապանը հաղթել է վրացական թիմին
Спорт«Գանձասար Կապանը» Բուլղարիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական հանդիպում է անցկացրել Վրաստանի բարձրագույն խումբը ներկայացնող Թբիլիսիի «Սաբուրթալո» ակումբի հետ:
Հանդիպումն ավարտվել է Աշոտ Բարսեղյանի գլխավորած թիմի հաղթանակով,- տեղեկացնում է «Գանձասար Կապանի» մամուլի ծառայությունը:
Խաղի հաշիվը երկրորդ խաղակեսում բացել է Լուբամբու Մուսոնդան, իսկ հաշիվը կրկնապատկել է Գեղամ Հարությունյանը: