Համագործակցության Գավաթն այլևս չի անցկացվի
СпортՌուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ Համագործակցության Գավաթն այլևս չի անցկացվի:
«Համագործակցության Գավաթը փակված է: Այն կորցրել է ակտուալությունը»,- ռուս պաշտոնյայի խոսքերն է մեջբերում sovsport.ru-ն:
ՖԻՖԱ-ի ու ՌՖՄ-ի հովանու ներքո անցկացվող Համագործակցության Գավաթի առաջին խաղարկությունը կայացել է 1993 թվականին: Մինչ 2011 թվականը մրցաշարին մասնակցում էին նախկին ԽՍՀՄ-ի երկները ներկայացնող ակումբներ: 2012 թվականից խաղարկությանը մասնակցում էին ԱՊՀ-ի երիտասարդական ու պատանեկան հավաքականներ: