Լիվերպուլի պաշտպանը տեղափոխվեց Սելթիկ
СпортԱնգլիական «Լիվերպուլի» պաշտպան Կոլո Տուրեն տեղափոխվել է «Սելթիկ»,- տեղեկացնում է շոտլանդական ակումբի պաշտոնական կայքը:
35-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր: Նա հանդես կգա Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ, ում հետ աշխատել է «Լիվերպուլում»:
Կոտդիվուարցին լիվերպուլցիների կազմը համալրել էր 2013 թվականին: