Ереван, 26.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՊՊԾ գնդի տարածքը գրավողները լարվածության մեջ են պահում հանրապետությունը և վտանգում մարդկանց կյանքը. ՀՀ ոստիկանություն

Общество

Երևանում պարեկապահակային գնդի տարածքը զինված անձանց կողմից գրավելու վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը տարածել է հետևյալ տեղեկատվությունը, որում մանրամասնվում են հուլիսի 17-ին ի վեր ամեն օր ձեռբարկված գործողությունները և տվյալ օրվա զարգացումները:

«Հուլիսի 17-ի վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք գործեցին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք և պատանդ վերցրին ոստիկանության ծառայողների: Զինված հարձակման ընթացքում զոհվեց ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, եղան  վիրավորներ: Հետո հարձակման մասնակիցները ելան դուրս ու սկսեցին կրակել փողոցի ողջ երկայնքով: Դարձյալ ոստիկաններ վիրավորվեցին: Բարեբախտաբար՝ քաղաքացիական ոչ մի անձ չտուժեց: Սակայն համաքաղաքացիների անվտանգությունը հարձակվողներին չէր հուզում. նրանք պատանդների դիմաց պահանջում էին ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Միաժամանակ նրանց կողմնակիցները  ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն էին տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին:

Զինված անձանց հետ բանակցություններ սկսվեցին՝ իրավապահներին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար:

Նույն օրը, ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումներն  ազատ արձակեցին երկու պատանդի:

Ժամը 17.00-ի դրությամբ զինված խումբը շարունակում էր անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողներին, այդ թվում՝ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանին:

Իրավապահներն ունեին բոլոր միջոցները՝ ազատելու գնդի տարածքը, սակայն զոհերից խուսափելու նպատակով հետաձգում էին ու հետաձգում են նման հանգուցալուծումը՝ հարձակում կատարածներին համոզելով զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին:

Հուլիսի լույս 18-ի գիշերը տևական բանակցությունների և հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվեց ազատ արձակել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում զենքի սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության ևս մեկ ծառայողի, ինչպես և մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին:

Այդուհանդերձ, զինված խումբը հրաժարվում էր ազատ արձակել բռնությամբ պահվող մյուս անձանց, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին, վայր դնել զենքերը և հանձնվել իշխանություններին:

Օրվա ընթացքում գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվեցին սնունդով և անհրաժեշտ դեղորայքով: Համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների  արդյունքում դուրս բերվեց ևս մեկ պատանդ:

Հուլիսի 19-ին իրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում էին ինտենսիվ  բանակցությունները զինված խմբի անդամների հետ՝ առանց հատուկ գործողությունների իրականացման իշխանություններին նրանց հանձնվելը կազմակերպելու և պատանդներին ազատ արձակելու նպատակով: Արվում էր հնարավոր ամեն ինչ զինված խմբին նոր արնահեղությունից հետ պահելու համար:

Հուլիսի 20-ի ուշ երեկոյան ՊՊԾ գնդի հարակից տարածքում հավաքված մի խումբ առանձնապես ագրեսիվ ցուցարարներ հարձակում գործեցին արգելապատնեշում կանգնած ոստիկանականական շղթայի վրա ու բախումներ հրահրեցին: Ոստիկանությունը հասարակական կարգը վերականգնելու նպատակով հարկադրված էր դիմել հատուկ միջոցների կիրառման: Իրավիճակը լիցքաթափվեց, երկուստեք վնասվածքներ ստացածները տեղափոխվեցին բուժհիմնարկներ:

Հուլիսի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարաություն տարածեց, որ զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված տվյալների մշակման ու իրացման արդյունքում ձերբակալվել է խմբի անդամների հետ հանցավոր կապերի մեջ գտնվող անձանց խումբ, ովքեր աջակցել են նախկինում կատարված հանցանքներին և շարունակում են օժանդակել նախապատրաստվող հանցագործություններին:

Վերջին օրերին զինված խմբի և իրավապահ մարմինների միջև միջնորդական առաքելություն ստանձնած Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի բանակցությունների շնորհիվ ՊՊԾ գնդի տարածքում պահվող բոլոր պատանդները հուլիսի 23-ին ազատ արձակվեցին: Դրա դիմաց խումբը պահանջում էր լրատվական կետ գործարկել գնդի տարածքում, ինչը արվեց պայմանավորված ժամկետին: Եվ հանրությունը առաջին անգամ տեսավ՝ ինչ է կատարվում ՊՊԾ գնդում և ովքեր են կատարում: Ականատես եղանք պայմանավորվածությունների խախտումների՝ խմբի անդամները, չնայած խոստմանը, զենքի ցուցադրեցին, ոչ ադեկվատ պահվածք դրսևորեցին, անկանոն կրակոցներ արձակեցին՝ վտանգելով քաղաքացիների կյանքը…

Զինված խմբի համակիրների և զարմանալի անպատասխանատվություն դրսևորող մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խմբի անդամները Արցախյան ազատամարտի մասնակիցներ են, փորձառու և վաստակաշատ մարտիկներ: Երեկվա առաջին իսկ ուղիղ շփումից հետո, սակայն, հայտնի դարձավ, որ բնավ այդպես չէ: Զինված ուժերում ծառայել ու Ազատամարտին մասնակցել են միայն 10-ը, մյուսները զուտ քաղաքացիական անձինք են՝ վարորդ, շինարար, թիթեղագործ, նարկոդիսպանսերում գրանցված քրոնիկ ալկոհոլիկ, թմրամոլության հակում ունեցող, մշտական աշխատանք չունեցողներ, տարբեր հիվանդությունների պատճա ռով, ընդհուպ «նյարդային հիվանդություն» հոդվածով  զինծառայությունից ազատվածներ, նախկինում դատապարտված անձինք, մարդիկ, որ, իրենց ասելով, պայքարում են Ղարաբաղի համար, բայց Ղարաբաղի տեղը չգիտեն…

Հայրենիքի և հանրության հոգսերով մտահոգ ներկայացողների ահա այսպիսի խայտաբղետ կազմավորում, որոնց իրական նպատակներն ու խնդիրները, դրդապատճառներն ու գաղտնի լծակները լիովին կբացահայտվեն, երբ իրավիճակը վերջնականապես հանգուցալուծվի:

Իսկ մինչ այդ հասարակությունը պետք է անուն առ անուն ճանաչի նրանց, ովքեր զինված ներխուժելով ՊՊԾ գնդի տարածք՝ արդեն մեկ շաբաթից ավելի լարվածության մեջ են պահում հանրապետությունը, վտանգում մարդկանց կյանքը»:

 

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби